Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հալեպին սպառնացող ահաբեկիչները կջախջախվեն. Սիրիայի պաշտպանության նախարար

Հալեպին սպառնացող ահաբեկիչները կջախջախվեն. Սիրիայի պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակի հրամանատարությունը «լի Է վճռականությամբ՝ կատարելու Հալեպ քաղաքի անվտանգության ապահովման խնդիրը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հայտարարել Է Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, պաշտպանության նախարար գեներալ Ֆահդ Ջասեմ ալ Ֆրեյջը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով SANA լրատվական գործակալությանը, նախագահ Բաշար Ասադի հանձնարարությամբ նա ստուգել Է Հալեպը պաշտպանող սիրիական զորքերի մարտական պատրաստությունը:

Ռազմական գերատեսչության ղեկավարն օգոստոսի 10-ին անձամբ Է ծանոթացել հարավային եւ հարավարեւմտյան ռազմաճակատներում ստեղծված իրադրությանը, որտեղ ելուզակախմբերը գրոհել են կառավարական ուժերի դիրքերը:

«Սիրիայի բոլոր զավակները հույսով ու վստահությամբ են հետեւում փառապանծ զորքերին, որոնք մարտնչում են Հալեպի պատերի մոտ»,-ասել Է գեներալ ալ Ֆրեյջը: Նրա խոսքով՝ «ահաբեկիչների ելուզակախմբերը կջախջախվեն, եւ նրանց պլանները կձախողվեն»: 

Սիրիայի ռազմաօդային ուժերը եւ հրետանին հակառակորդի դիրքերին հարվածներ են հասցնում Հալեպի մատույցներում: Քաղաքի ներսում կրակի տակ են առնվում Քադի-Ասքար, Սալիհին, Քաթարջի եւ Շեյխ-Սայիդ թաղամասերում զինյալների կուտակումներին, «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիայի կազմավորումներն զգալի կորուստներ են կրում: SANA-ի տեղեկությունների համաձայն՝ շարքից դուրս են տասնյակ միավոր զրահատեխնիկա եւ բազմաթիվ արտաճանապարհային մեքենաներ՝ գնդացիրներով: Օդուժը գրոհում Է նաեւ Խան-Թոումանում, Էզ-Զորբեում, Հալսում, Դարեթ Իզեում եւ Աթարիբում զինյալների թիկունքային դիրքերի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]