Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Օգոստոս

Ադրբեջանը լքել է եւս երկու արտասահմանյան ընկերություն

Ադրբեջանը լքել է եւս երկու արտասահմանյան ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում նավթի եւ մանաթի էժանացման հետեւանքով Ադրբեջանում ծագած տնտեսական ճգնաժամի պատճառով այդ երկրում գործունեությունը դադարեցրել է եւս երկու արտասահմանյան ընկերություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթը, հղում կատարելով Ադրբեջանի հարկերի նախարարությանը, գրում է, որ Ադրբեջանում իրենց բաժանմունքների գործունեությունը դադարեցրել են Չինաստանի Geo-Engineering Corporation İnternational եւ Մեծ Բրիտանիայի` որպես իրավական անձ գրանցված İnnovative İnternational Group Ltd հոլդինգի մեջ մտնող Life Division ընկերությունները:

«Թուրան» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի հարկերի նախարարությանը, ավելի վաղ հաղորդել էր, որ 2014 թվականից սկսած` Ադրբեջանում տնտեսական ճգնաժամի մեծանալու հետ այդ երկրից մինչ այժմ հեռացել են  "Distrilab", "Buz Alen Hamilton Inc.", "Grundfos Pompa Sanayi ve Ticaret Ltd.", "Niko International Ltd." եւ "Makimsan Asfalt TaahhՖt Inşaat Sanayi ve Ticaret Anonim" ընկերությունները:

Նախարարությունը չի հայտնել հիշյալ ընկերությունների՝ Ադրբեջանից հեռանալու պատճառը:

Meydan TV հեռուստաալիքի կայքը հայտնում է, որ անցած կիրակի Kempinski ընկերությունը չեղարկել է Բաքվի Բադամդարի շրջանում գտնվող հյուրանոցի կառավարման համաձայնությունը:

Դրանից առաջ չեղարկվել են Ռուսաստանի “AKTAVİS”, Մեծ Բրիտանիայի “Bİ CEY SERVİSEZ KOMPANİ MİDL İST LİMİTED” եւ Շվեյցարիայի “SCHERING-PLOUGH CENTRAL EAST AG” ընկերությունների, “Turkapital Holding” թուրքական հալդինգի, Սինգապուրի “Petro Singapore Trading PTE Ltd.”, Բելգիայի “Puratos” ընկերության, Royal Dutch Shell PLC -ի Ադրբեջանում գտնվում ներկայացուցչությունները:

Այս տարվա ընթացքում Ադրբեջանում գործունեությունները դադարեցրել են Ֆրանսիայի Technip Maritime Overseas LTD" եւ Իտալիայի Maccaferri Azerbaijan" MMC ընկերությունները:

ONGC Videsh Limited ընկերությունը հայտնել է «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» նավթա-գազային նախագծից իր դուրս գալու մասին:

«Թուրան»-ը նաեւ հայտնել էր, որ Միջազգային վարկանիշային Moody`s գործակալությունը ավելի է վատացրել Ադրբեջանի տնտեսության գծով կանխատեսումը: Գործակալությունը վերանայել է հունիսյան իր կանխատեսումը` 2017 թվականին իրական ՀՆԱ-ի աճը 1 տոկոսից  իջեցնելով 0 տոկոսի:

Mody`s-ը նշել է այն ռիսկերը, որոնք կարող են բերել Ադրբեջանի էկոնոմիկայի աճի տեմպերի իջեցմանը` հաշվի առնելով ֆինանսական հատվածում իրադրության վատացումը, բնակչության գնողունակության վրա մանաթի արժեզրկման ազդեցությունը եւ երկնիշ արժեզրկման աճը: Ադրբեջանի մակրոտնտեսական կանխատեսումների վատացումը կապված է էներգետիկ շուկաների գնահատականի հետ, եւ նավթի գների գծով սպասումների նվազումով: Բացի այդ, Moody`s-ը նշել է Ադրբեջանի ֆինանսական համակարգի վրա ճնշման աճը, վճարային հաշվեկշռի վիճակը, ինչպես նաեւ ազգային արժույթի նկատմամբ վստահության անկումը եւ բանկային համակարգի դոլարացումը:

Կանխատեսվում է, որ ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքը 2014 թվականին եղած 11,2 տոկոսից  մինչեւ տարեվերջ կաճի մինչեւ 29,6 տոկոսի:

Ադրբեջանի բանկային հատվածը կրախի է ենթարկվել: Անցյալ տարվա ընթացքում ազգային արժույթի` մանաթի 100 տոկոսից ավելի արժեզրկվելու, բնակչության կողմից դոլարով վերցրած վարկերը վերադարձնելու գործում ծագած դժվարություններն ավելի են մեծացրել խնդրահարույց վարկերի ծավալը: Միայն այս տարվա ընթացքում Ադրբեջանում չեղարկվել է Texnikabank, Bank of Azerbaijan, NBCBank, Qafqaz İnkisaf Banki, Atrabank, Gancabank,Dekabank, Kredobank, Parabank, Zaminbank եւ United Credit Bank բանկերի գործունեության թույլտվությունները: Փակվել են նաեւ «Դեմիրբանկ»-ի 4 բաժանմունքները: Ադրբեջանում բանկերի փակվելու այդ գործընթացը շարունակվում է, հաղորդել է «Թուրան»-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ