Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քաղաքագետը հուլիսյան դեպքերի անաչառ քննությունն առաջնահերթություն է համարում

Քաղաքագետը հուլիսյան դեպքերի անաչառ քննությունն առաջնահերթություն է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրանտ Մելիք-Շահնազարյանը վերջերս Երեւանում  ստեղծված իրավիճակը համարում է շատ կարևոր իրադարձություն:

«Սա միանշանակ մեծ ցնցում էր, որը պետք է հասկանալ եւ այս կատարվածից դաս քաղելու համար պետք է այն շատ լուրջ վերլուծել, հասկանալ թե′ պատճառները եւ թե′ հետեւանքները, մարդկանց ընկալումները: Այն իսկապես մեծ ազդեցություն ունեցավ հասարակության մոտեցումների, սպասումների, ձգտումների վրա»- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետը:

«Իշխանությունները նախեւառաջ պետք է  անաչառ քննություն անցկացնեն, ինչին դժվարությամբ եմ հավատում:  Սակայն իշխանությունները պետք է  ցույց տան, որ պատրաստ են դրան եւ շահագրգռված են հասարակական միասնությունը եւ վստահությունը վերականգնելու հարցում: Եղան մի շարք գործողություններ լրագրողների եւ ցուցարարների հանդեպ, որոնք անթույլատրելի եւ անտրամաբանական են: Այժմ սակայն պետք է հիմնական շեշտադրումները դնել դրականի վրա եւ ինչ-որ կերպ հաղթահարել այս իրավիճակը, հակառակ պարագայում հասարակության ներսում խնդիրներն ավելի կխորանան, եւ դա կլինի լուրջ սպառնալիք մեր տնտեսության, անվտանգության եւ բոլոր մյուս ոլորտների համար»,- եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Պատանդ վերցվածներն ազատ են արձակվել մեկ շաբաթվա ընթացքում, սակայն հուլիսի 27-ին նրանք կրկին պատանդ են վերցրել բուժօգնության հասած բուժաշխատողներին: Հուլիսի 30-ին գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից զոհվել է ոստիկանության զորքերի ծառայող Յուրի Տեփանոսյանը: Հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր են դրել զենքն ու հանձնվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]