Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանն ու Անդրեաս Ղուկասյանը կալանավորվել են

Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանն ու Անդրեաս Ղուկասյանը կալանավորվել են

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ Հովսեփ Խուրշուդյանը,  «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ-ի նախագահ Դավիթ Սանասարյանն ու «Նոր Հայաստան» ճակատի անդամ Անդրեաս Ղուկասյանը կալանավորվել են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երևանի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով:

Հուլիսի 29-ին Ազատության հրապարակից դեպի Խորենացի փողոց ուղևորված երթը շեղվել էր երթուղուց և Սարի թաղով մոտեցել Պարեկապահակային ծառայության գնդի տարածքին, ուր հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուժերը: ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով Սարի թաղում ոստիկանությունը հավաքը ցրելու գործողություններ էր իրականացրել, որոնց ընթացքում բազմաթիվ մարդիկ ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]