Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքը հանգրվանեց Բաղրամյան պողոտայում

Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքը հանգրվանեց Բաղրամյան պողոտայում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ հերթական հավաքը, որի ընթացքում ելույթներ ունեցան Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բադասարյանը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, հավաքի այլ մասնակիցներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հավաքն ընթացավ առանց հստակ ծրագրի: Խորհրդակցության արդյունքում որոշում կայացվեց երթով նախ շարժվել դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ կորոշեն հետագա գործողությունները:

Հասնելով հրապարակ` լրագրողների հետ զրույցում Ալբերտ Բաղդասարյանն ասաց, որ երթը կշարունակեն Նալբադյան փողոցով և Սայաթ-Նովա պողոտայով: Հարցին` դեպի Պարեկապահական ծառայության գունդ` Խորենացի փողոց, երթը շարժվելու է` Բաղդասարյանն անորոշ պատասխան տվեց, այնուհետև երթը շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ ու Բաղրամյան պողոտայի սկզբնամասում կանգ առավ: Բաղրամյանում հավաքի մասնակիցներից մեկն ինքնահրկիզվելու փորձ արեց, որը հավաքված քաղաքացիները կանխեցին: 

Ավելի վաղ, Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել և նշել, որ Էրեբունի վարչական շրջանում և դրան հարակից փողոցներում հանրային որևէ միջոցառման իրականացումն արգելվում է: Ոստիկանությունն էլ կոչ էր արել քաղաքի տվյալ հատվածում չանցկացնել երթեր և զանգվածային միջոցառումներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]