Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Բանանց»-ը 0:1 հաշվով պարտվել է «Կոտայք»-ին

«Բանանց»-ը 0:1 հաշվով պարտվել է «Կոտայք»-ին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց»-ը հուլիսի 30-ին կայացած ստուգողական խաղում 0:1 հաշվով պարտություն է կրել Աբովյանի «Կոտայք»-ից»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս խաղում «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն հնարավորություն է տվել խաղալ այն ֆուտբոլիստներին, ովքեր չէին մասնակցել կամ քիչ խաղաժամանակ էին ստացել նախորդ օրը կայացած «Փյունիկ»-ի դեմ ստուգողական խաղում:

«Բանանց»-ի կազմում առաջին անգամ խաղադաշտ են դուրս եկել թիմի նորեկներ Հենրի Ավագյանն ու Հայկ Ոսկանյանը: 
Հանդիպման ելքը վճռվել է երկրորդ կեսում «Կոտայք»-ի ֆուտբոլիստների՝ գլխի հարվածով եզրափակած գրոհի արդյունքում:

«Բանանց»-ը 2016/2017 մրցաշրջանի Հայաստանի առաջնությունում մեկնարկելու է օգոստոսի վեցին կայանալիք «Արարատ»-ի դեմ տնային խաղով:

Բանանցի մեկնարկային կազմն այս խաղում ունեցել է հետևյալ տեսքը. Հենրի Ավագյան, Հակոբ Համբարձումյան, Նարեկ Պետրոսյան, Լայոնել Ադամս, Գևորգ Խուլոյան, Նաիրի Մինասյան, Վլադիմիր Բաբայան, Վալտեր Պողոսյան, Վահագն Այվազյան, Էդգար Մովսեսյան, Հայկ Ոսկանյան:

«Կոտայք»-ը գալիք մրցաշրջանում հանդես է գալու Հայաստանի առաջին խմբի առաջնությունում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]