Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ տանկիստները «Անհատական մրցավազքի» նախնական հաշվարկով երրորդ տեղում են

Հայ տանկիստները «Անհատական մրցավազքի» նախնական հաշվարկով երրորդ 
տեղում են

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում հուլիսի 30-ին մեկնարկել են «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվող մրցումները, որոնց մասնակցում են ՀՀ զինված ուժերի զինծառայողները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Բանակային միջազգային խաղեր 2016-ի»  շրջանակներում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցույթի առաջի փուլին՝ հուլիսի 30-ին կայացած «Անհատական մրցավազքին», Ռուսաստանի, Հնդկաստանի, Սերբիայի, Ղազախստանի, Մոնղոլիայի և Քուվեյթի զինված ուժերի տանկային անձնակազմերի հետ միասին մասնակցել է ՀՀ զինված ուժերի տանկային անձնակազմը: Տանկի հրամանատարն է ավագ լեյտենանտ Աշոտ Մալխասյանը, նշանառու-օպերատորը` կրտսեր սերժանտ Գագիկ Գրիգորյանը, մեխանիկ-վարորդը` շարքային Լևոն Խեչիկյանը:

Բարդ եղանակային պայմաններում անցկացված «Անհատական մրցավազքի» արդյունքների նախնական հաշվարկով ՀՀ զինված ուժերի տանկային անձնակազմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

ՀՀ զինված ուժերի տանկային մյուս անձնակազմերը «Անհատական մրցավազքին» կմասնակցեն օգոստոսի 1-ին և 5-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]