Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բժիշկ Սալվադոր Խեչոյանը հաջողացրել է դուրս գալ ՊՊԾ գնդից

 Բժիշկ Սալվադոր Խեչոյանը հաջողացրել է դուրս գալ ՊՊԾ գնդից

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարեկապահակային ծառայության գնդում օրեր շարունակ գտնվող բժիշկ Սալվադոր Խեչոյանը կարողացել է դուրս գալ այնտեղից: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը: «Իրեն բաց չեն թողել: Նա դուրս է եկել խմբի վիրավորներին օգնություն ցույց տալու, կարողացել է դուրս գալ ու էլ չմտնել»,-ասաց Հայթայանը:

Նրա խոսքով` մյուս բժշկի` Նորայր Թևանյանի և բուժքրոջ` Մալինա Մարգարյանի վերաբերյալ տեղեկություն չունեն:

ՊՊԾ գնդի տարածքում երկու վիրավորի բուժօգնության մեկնած բժիշկներին զինված խ,մբի անդամները պատանդ են վերցրել հուլիսի 27-ին: Բուժաշխատողները չորսն էին, նրանցից մեկին ազատ էին արձակել ինքնազգացողության վատացման պատճառով:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am