Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Գիշերվա իրադարձություններից տուժածներից 9-ը վերակենդանացման բաժանմունքներում են

Գիշերվա իրադարձություններից տուժածներից 9-ը վերակենդանացման բաժանմունքներում են

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարի թաղում և Խորենացի փողոցում հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված քաղաքացիներից 25-ը բուժում են ստանում Երևանի հիվանդանոցներում: Նրանցից 13-ը գտնվում են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն Վաչագան Այվազյանը տեղեկացրեց, որ տուժածներից 15-ն այս գիշեր կամ վաղը ցերեկը կկարողանան արդեն դուրս գրվել:

«Այս պահին բուժում ստացողներից 9-ը վերակենդանացման բաժանմունքներում են, նրանցից 2-ը` «Էրեբունի» ԲԿ-ում, իսկ 7-ը` «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում»,- նշեց Այվազյանը:

Նրա հաղորդմամբ` ամենածանր տուժածը ոստիկանն է, ով «Էրեբունի» ԲԿ-ում է: Նա հրազենային վիրավորում է ստացել փորի շրջանում, վնասվել է հաստ աղիքը: Այվազյանի խոսքով` նախնական ապաքինումից հետո նրան երկարատև բուժում և բարդ վիրահատություններ են սպասում:

Մյուս տուժածը զինված խմբի անդամ է, ում վնասվածքը եղել է սրունքի շրջանում: Նա  վիրահատվել է, բժիշկներն այժմ վիճակը բավարար են գնահատում:

Հուլիսի 29-ին Ազատության հրապարակից դեպի Խորենացու փողոց շարժվող ցուցարարները անակնկալ կերպով փոխել էին երթի ուղղությունը և շարժվել Սարի թաղի ուղղությամբ: Երբ հավաքի մասնակիցներից անջատված խումբը փորձել է Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել ոստիկանական պատնեշը, ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, կա վնասված տեխնիկա: Խորենացու փողոցում և Սարի թաղում հավաքվածներին մի քանի անգամ հավաքի անօրինական բնույթի մասին տեղեկացնելուց և տարածքը լքելու հորդորից հետո ոստիկանությունը ցրել է հավաքվածներին: Ոստիկանության աշխատակիցները մի քանի շարք պատնեշով առաջացել են հավաքվածների շարքերի մեջ, նաև լուսաձայնային միջոցներ կիրառելով սկսեցին բերման ենթարկել նրանց: Գիշերը տարբեր հիվանդանոցներ էր դիմել 73 քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]