Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է

Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին կետով սահմանված՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով:

Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ Մարտիրոսյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը: «Արմեն Մարտիրոսյանը զանգվածային որևէ անկարգություն չի կազմակերպել, հակառակը գոյություն ունեն տեսագրություններ, որտեղ երևում է, թե ինչպես է նա փորձում հանդարտեցնել իրավիճակն ու թույլ չտալ որևէ անկարգություն»,- ասաց Հովհաննիսյանը:

Միաժամանակ, նա նշեց, որ Արմեն Մարտիրոսյանին վերջին անգամ տեսել է գիշերը և «Ժառանգության» փոխնախագահի մոտ առողջական խնդիրներ չկան:  

Արմեն Մարտիրոսյանը գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]