Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երեւանի պետական կրկեսն ավարտեց հյուրախաղերը Գեղարքունիքի մարզում

Երեւանի պետական կրկեսն ավարտեց հյուրախաղերը Գեղարքունիքի մարզում

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 28-29-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հովանու ներքո Գեղարքունիքի մարզի Գավառ, Սեւան, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում  հյուրախաղերով հանդես եկան Երևանի պետական կրկեսի Լեոնիդ Ենգիբարյանի անվան  դպրոց-ստուդիայի դերասանները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երեւանի պետական կրկեսի գլխավոր ռեժիսոր Նաիրա Պետրոսյանը, կրկեսի դերասանները կրկեսային բազմաժանր համարները հանդիսատեսին ներկայացրին անվճար, լեփլեցուն դահլիճներում:«Մարտունիում ու Վարդենիսում մեր ներկայացումները դիտելու եկան զինվորականներ, Գավառում՝ մանկատան սաները: Դերասանների կողմից ներկայացվեցին աճպարարության, ձեռնածության, յոգայի, օղակային մարմնամարզության, օղակներով խաղի, լիմպոյի, անտիպոտի հետաքրքիր համարներ:Հանդիսատեսների մեջ առավել մեծ թիվ էին կազմում մանկահասակ երեխաներից մինչեւ դպրոցահասակները, որոնց կյանքում, թերեւս, սա առաջին հնարավորությունն էր՝ կրկեսային կենդանի կատարումները տեսնելու: Բոլոր տեղերում էլ մեր կատարումները սկզբից մինչեւ վերջ ներկաները դիմավորել եւ ուղեկցել են ծափողջույններով»,-ներկայացրեց Նաիրա Պետրոսյանը:

Իրենց տպավորություններով կիսվեցին նաեւ հանդիսատես ծնողները: «Հաճելի եւ գնահատելի է, որ այսօր մեր երեխաները, առանց մայրաքաղաք հասնելու եւ առանց այլ ծախսեր կատարելու, անվճար կարողացան նման բազմաժանր կրկեսային ներկայացումներ դիտել: Շնորհակալ ենք թե հովանավորին, թե կրկեսի ղեկավարներին ու դերասաններին, որ մեզ ու մեր երեխաների համար նման զվարճալի համարներ դիտելու հնարավորություն ստեղծեցին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում կրկեսային ներկայացումից հետո Գավառ քաղաքի մշակույթի պալատում նշեցին մի խումբ ծնողներ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]