Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոսկվայում տեղի ունեցած փորձագիտական հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՏՄ թվային տարածք ձեւավորելու գործընթացը

Մոսկվայում տեղի ունեցած փորձագիտական հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՏՄ թվային տարածք ձեւավորելու  գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային խմբի փորձագիտական հանդիպում` ուղղված ԵԱՏՄ թվային տարածք ձեւավորելու առաջարկությունների մշակմանը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը մասնակցել են տարբեր հաստատությունների, գիտական կառույցների համալսարանների ներկայացուցիչներ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Կարինե Մինասյանը կարեւորել է թվային ակտիվների ստեղծմանն ուղղված ծրագրերի իրականցումը ԵԱՏՄ թվային տնտեսության զարգացման համատեքստում: «Թվային տնտեսությունը տաղանդների տնտեսություն է»,- ընդգծել է նա:

ԵԱՏՀ թվային տրանսֆորմացիայի գծով ղեկավար Ալեքսանդր Պետրովն ընդգծել է, որ պետք է լինել թվային տրասնֆորմացիայի ակտիվ մասնակիցներ, ձեւավորել հմտությունների  զարգացման կենտրոններ` հիմնված ցանցային սկզբունքի վրա:

Ծրագրային հանդիպումների շրջանակներում, որոնք մեկնարկելու են օգոստոսի 3-ին, նախատեսվում է լուծումներ տալ միջոլորտային թվային տնտեսական գործընթացներում առկա խնդիրներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am