Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երվանդ Ղազանչյանը Գավառի թատրոնի նորակառույց շենքը համարում է դասական ճարտարապետության օրինակ

Երվանդ Ղազանչյանը Գավառի թատրոնի նորակառույց շենքը համարում է դասական 
ճարտարապետության օրինակ

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի պետթատրոնի շենքի շինհրապարակ այցելեց ՀՀ ժողովրդական  արտիստ, Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրեն Երվանդ Ղազանչյանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ շինարարության ղեկավար  Լյովա Մարտիրոսյանի ուղեկցությամբ Երվանդ Ղազանչյանը շրջեց նորակառույց թատրոնի շենքի շինհրապարակով, դիտեց շինարարական աշխատանքների ընթացքը, բեմական հատվածի, դիմահարդարման, օթյակի, դահլիճի, մուտքի, այլ սենյակների նախնական տեսքը, արտաքին երեսպատումը, արեց մասնագիտական մի շարք առաջարկներ:

Ըստ Գեղարքունքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ներկայացման՝ Երվանդ Ղազանչյանի հետ բանավոր պայմանավորվածություն ձեռք է բերվել թատրոնի շենքի շինարարության սկզբից, որպեսզի  թատերական փորձառու գործիչն իր մասնագիտական խորհուրդներով նպաստի թատրոնի շենքի անթերի նախագծմանն ու կառուցմանը, հարկ եղած դեպքում ներկայացնի մասնագիտական առաջարկներ:

«Սա Երվանդ Ղազանչյանի հերթական այցն էր Գավառի պետթատրոնի շինարարություն: Մի քանի այցեր էլ նա ունեցել է նախորդ տարվա ընթացքում: Մեր համատեղ նպատակն այն է, որ նորակառույց թատրոնի շենքն ունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան պայմաններ, շինարարության եւ տեխնիկական վերազինման ընթացքում թույլ չտրվեն թատերական պահանջներին համապատասխան սխալներ, չլինեն մասնագիտական թերություններ, ամեն ինչ արվի բարձր մակարդակով»,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Հայ թատերական արվեստի վաստակավոր գործիչն իր գոհունակությունը հայտնեց ինչպես պետության կողմից կատարված համապատասխան ներդրումներից, այնպես էլ՝ թատրոնի շենքի շինարարարության ընթացքից եւ շենքի ճարտարապետական նախնական տեսքից, որի շքեղությունն արդեն իսկ ուրվագծվում է:«Ինչն եմ ուզում կարեւորել. առաջին հերթին այն, որ մեր Անկախության 25 տարիների ընթացքում սա Հայաստանում առաջին թատրոնի շենքն է, որ կառուցվում է հիմքից եւ այն էլ՝ այսպիսի դասական ճարտարապետությամբ, իսկ երկրորդ հերթին՝ այս քաղաքում թատերական ավանդների պահպանման ու շարունակման հնարավորությունը: Այո, այս բեմում հանդես են եկել մեր թատերական արվեստի ամենամեծանուն դեմքերը՝ Ավետ Ավետյան, Հրչաչյա Ներսիսյան, Կարպ Խաչվանքյան, Մետաքսյա Սիմոնյան, այլ հայտնի դերասաններ: Տեղի դերասաններն էլ միշտ եղել են հանրաճանաչ, թատերական միտքը զարգացնող: Հուսով եմ նաեւ, որ դերասանների այսօրվա սերունդն էլ ըստ արժանվույն կգնահատի պետության կողմից տրված այս անգնահատելի նվերը եւ կշարունակի զարգացնել մեր թատերական ավանդները, որը կորցնելու իրավունքը մենք պարզապես չունենք»-շեշտեց Երվանդ Ղազանչյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]