Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բնապահպանական պետական տեսչությունը հայտնաբերել է 1.9 մլն դրամի վարչական տուգանքի հանգեցրած խախտում

Բնապահպանական պետական տեսչությունը հայտնաբերել է 1.9 մլն դրամի վարչական տուգանքի հանգեցրած խախտում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից հուլիսի 25-29-ը ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1.9 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 24 որոշում և հաշվարկվել 0.73 մլն դրամի ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում կազմվել է վարչական տուգանքի  9 որոշում՝ 900 հազ. դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 660.6 հազ. դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից.

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 7 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 700 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել է 612 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, որի հաղորդագրության մե( նաև նշված է. «Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.6հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Արարատի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ.

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամի.

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի խիճ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:  

Հողերի պահպանության ոլորտ      

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0հազ.դրամի.

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի  4 որոշում՝ 300.0հազ.դրամի, որից.

Երևանի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: 

Ընդերքի պետական սեփականության իրավունքի խախտման համար՝

Կազմվել է վարչական տուգանքի  որոշում՝  50.0հազ.դրամի.

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է մեկ դեպք, կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելը՝

Կազմվել է վարչական տուգանքի  1 որոշում՝  100.0հազ.դրամի.

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում հայտնաբերված խախտման համար /ապօրինի կառուցված քարե շինություն/  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Պետական անտառային ֆոնդի հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելը՝

Կազմվել է վարչական տուգանքի որոշում՝  50.0հազ.դրամի և հաշվարկվել է 9.4hազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս.

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում հայտնաբերված խախտման համար /109 գլուխ խոշ. եղջ. անասունների ապօրինի արածեցում/  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 9.4հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 60.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից.

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 60.0 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0hազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 3.0hազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից.

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ապօրինի ձկնորսության փաստի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ապօրինի խեցգետնի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ, իսկ առգրավված 2.5 կգ խեցգետինը կենդանի վիճակով բաց է թողնվել ջրամբար:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում հայտնաբերված խախտման համար /խեցգետնի ապօրինի որս/  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.1մլն.դրամ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]