1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից երկուսը. ՀՀ Ոստիկանություն

Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից երկուսը. 
ՀՀ Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊՊԾ գրավված գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Տեղեկացրել էինք, որ խախտելով իրավապահների պահանջը՝ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել: Տեղեկացրել էինք նաև, որ վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն»,- գրել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]