Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Սփյուռք» ամառային դպրոցն ավարտել է աշխատանքները

«Սփյուռք» ամառային դպրոցն ավարտել է աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում հուլիսի 29-ին տեղի է ունեցել «Սփյուռք» ամառային դպրոցի՝ «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» և «Հայոց լեզվի արագացված ուսուցում» դասընթացների փակման հանդիսավոր արարողությունը: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  որի հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը մասնակիցներին փոխանցեց նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը: Նա շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ողջ պրոֆեսորադասախոսական կազմին՝ դասընթացները ամենայն պատասխանատվությամբ և բարձր մակարդակով կազմակերպելու համար: Մելիքյանը մասնավորապես կարևորեց դպրոցի դերը համայնքներում ազգային ինքնության պահպանման, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության բարձրացման և հայկական մշակույթի տարածման գործում: ««Սփյուռք» ամառային դպրոցը նախարարության ամենասիրված ծրագրերից է: Սիրելի՛ մասնակիցներ, վստահ եմ, որ Հայրենիքից հեռանում եք՝ կրկին վերադառնալու ակնկալիքով և գնում եք ձեր համայնքներում փոքրիկ Հայաստան կառուցելու», - նշեց Վ.Մելիքյանը:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ «Սփյուռք» ամառային դպրոցի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության հետ ԵՊՀ համագործակցությունը արդյունավետ է, դպրոցը տարեցտարի գրանցում է նորանոր հաջողություններ:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը և դպրոցի ղեկավարը հավաստագրեր հանձնեցին դպրոցի երկու դասընթացների մասնակիցներին:

«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները հանդես եկան համերգային ծրագրով, նրանք ասմունքեցին և ներկայացրին ծրագրի ընթացքում սովորած մի շարք պարեր և երգեր: Ելույթ ունեցան նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]