Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երեւանում հայտնաբերվել է Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայողը

Երեւանում հայտնաբերվել է Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայողը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության կողմից Երեւանում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողը, ով որոնման մեջ էր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Զինծառայողը հայտնաբերվել է հուլիսի 28-ի երեկոյան և փոխանցվել ռուսական ռազմաբազային: Զինծառայողի մոտ զենք չի հայտնաբերվել:

Պայմանագրային զինծառայողն իրավունք ունեցել է լքել ռուսական ռազմակայանի տարածքը, սակայն մի քանի օր նա չի ներկայացել: Այդ իսկ պատճառով ռազմակայանի ղեկավարությունը դիմել է ՀՀ ոստիկանությանը եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]