Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սարավան-Զանգեր ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացվել է 4 մարդ

Սարավան-Զանգեր ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացվել է 4 մարդ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 28-ին, ժամը 17.42-ին տեղեկություն է ստացել, որ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ-ին «Opel Astra GI» մակնիշի 88 PP 303 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Գ. Ե.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր՝ 1969 թ. ծնված Գ. Բ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վայքի բժշկական կենտրոն:

Փրկարարները ուղևորներ՝ 1977 թ. ծնված Ք. Խ.-ին և 1964 թ. ծնված Ա. Պ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Վայքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]