1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հերթական հավաքի մասնակիցների երթը կանգ առավ Ֆրանսիայի հրապարակում

Հերթական հավաքի մասնակիցների երթը կանգ առավ Ֆրանսիայի հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ ամենօրյա հավաքը, որի ընթացքում ելույթով հանդես եկան  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալբերտ Բաղդասարյանը, երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը և այլք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքի սկզբում ներկաները շնորհավորեցին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանի ծննդյան օրը,  ընթերցվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի ուղերձը: 

Այնուհետև Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ երթով առաջ են շարժվելու Բաղրամյան պողոտա, սակայն հասնելով պողոտայի սկզբնամաս՝ Ֆրանսիայի հրապարակ, որոշում կայացվեց եղանակային պայմանների պատճառով առաջ չշարժվել և 30 րոպե փակ պահել պողոտայի սկզբնամասը: Լրագրողների հետ զրույցում Մարտիրոսյանն անդրադառնալով երթը կանգնեցնելու որոշմանն՝ ասաց. «Եթե ուշադիր էիք, հանրահավաքում ես ասացի՝ շարժվում ենք դեպի Բաղրամյան պողոտա: Սա կարևոր հանգուցային կետ է և մենք իրականացնում ենք խաղաղ անհնազանդության ակցիա»,- ասաց Մարիտրոսյանը:

Հավաքի մասնակիցները դեռևս չեն հայտարարում, թե ինչպիսին է լինելու իրենց գործողությունների շարունակությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]