Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պետությունը փոխհատուցելու է էլեկտրաէներգիայի սակագնի ավելացման ծախսերն անապահով ընտանիքների համար

Պետությունը փոխհատուցելու է էլեկտրաէներգիայի սակագնի ավելացման ծախսերն անապահով ընտանիքների համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն անապահով ընտանիքների համար կփոխհատուցի 2016 թվականի օգոստոսի մեկից 4.32 դրամով էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված ծախսերի ծավալների մեծացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հուլիսի 29-ի նիստի օրակարգում:

«Սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար, որոշման նախագծով առաջարկվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել 1000 դրամի չափով, որով հնարավորինս կհատուցվի շուրջ 112 հազար 300 ընտանիքների էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված լրացուցիչ ծախսերը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումն ընտանիքների կողմից կազմում է շուրջ 202 կվտ. ձմեռային ամիսներին` 325, իսկ ամառային ամիսներին` 180 կվտ:

2016 թվականի օգոստոսի 1-ից Էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար 4.32 դրամով ավելի է: Ինչը նշանակում է, որ նույն 202 կվտ էլեկտրաէներգիայի համար պետք է վճարի շուրջ 1000 դրամ ավելի»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]