Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Այվազովսկու հոբելյանական ցուցանադեսի ավելի քան 20 հազար տոմս է վաճառվել

Այվազովսկու հոբելյանական ցուցանադեսի ավելի քան 20 հազար տոմս է վաճառվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվող, նկարիչ Հովհաննես Այվազովսկու հոբելյանական ցուցահանդեսին վաճառվել է ավելի քան 20 հազար տոմս։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հայտարարել է պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան:

«Այսօրվա դրությամբ, արդեն իսկ վաճառվել է 20 հազար տոմս»,- ասել է Տրեգուլովան:

Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը տևելու է 2016 թվականի հուլիսի 29-ից մինչև նույն թվականի նոյեմբերի 20-ը։ Ցուցահանդեսին ներկայացված է լինելու 120 գեղանկար, 55 գրաֆիկական աշխատանք, արխիվային փաստաթղթեր, նավերի մոդելներ և այլ ցուցանմուշներ։ Ավելի վաղ, Տրեգուլովան նշել է, որ ցուցահանդեսի կազմակերպիչների մոտավոր գնահատմամբ՝ Այզավովսկու աշխատանքներով հետաքրքրվողների թիվը կհասնի մինչև 300 հազար այցելուի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]