1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կառավարությունն ազատականացնում է էլեկտրաէներգիայի շուկան

Կառավարությունն ազատականացնում է էլեկտրաէներգիայի շուկան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նախաձեռնում է էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանն ուղղված քաղաքականություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանը և միջպետական առևտրի խթանմանն ուղղված գործողությունների իրականացման մասին հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 29-ի նիստի օրակարգում:

Որոշմամբ՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, պետական այլ մարմինների և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթները հստակեցնելու նպատակով գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին կհանձնարարի մինչև 2017թ. մայիսի 31-ը, համագործակցելով ՀՀ ՀԾԿ հանձնաժողովի հետ, ապահովել երկրի էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի, ինչպես նաև դրանից բխող «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը և ներկայացումը ՀՀ կառավարության քննարկմանը:

Ընդ որում, այդ գործընթացը պետք է ներդաշնակեցվի էներգետիկայի միջպետական առևտրի հետ կապված Եվրամիության պահանջներին՝ չհակասելով ԵԱՏՄ շրջանակում ՀՀ ստանձնած պարտավորություններին: Ակնկալվում է, որ որոշման իրագործմամբ կբարձրանա էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության արդյունավետությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]