Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հովեր» պետական կամերային երգչախմբի սեպտետը համերգներով հանդես կգա Գերմանիայում

 «Հովեր» պետական կամերային երգչախմբի սեպտետը համերգներով հանդես կգա Գերմանիայում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հովեր» պետական կամերային երգչախմբի սեպտետը, «Ռեինվոկալ» փառատոնի հրավերով և աջակցությամբ՝ 2016 թվականի հուլիսի 29-31-ը, Գերմանիայում հանդես կգա երեք համերգով. հուլիսի 29-ին՝ Շլոս Էնգերսում, հուլիսի 30-ին և 31-ին՝ Սենտ Բլազիենում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հուլիսի 29-ին, Շլոս Էնգերսի Քրիստուս Կիրխե եկեղեցում կայանալիք համերգը նվիրվում է՝ ս. թ. հունիսի 2-ին, Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և կանցկացվի «Շնորհակալությո՛ւն Գերմանիա» խորագրի ներքո, «Ռեինվոկալ» փառատոնի շրջանակում:

Համերգը ամբողջությամբ կհեռարձակվի «SWR 2»-Südwestrundfunk 2 ռադիոկայաններով, իսկ հուլիսի 30-ին և 31-ին, Սենտ Բլազիեն քաղաքի գլխավոր եկեղեցում: Ծրագրում կհնչեն՝ Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ, արևմտաեվրոպական և հայ ժամանակակից հոգևոր խմբերգերը: Համերգների հղումները՝ Շլոս Էնգերս, Սենտ Բլազիեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]