Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սիրիայի հայ համայնքը պետք է գոյատևի և բարգավաճի. Արամ Ա կաթողիկոս

Սիրիայի հայ համայնքը պետք է գոյատևի և բարգավաճի. Արամ Ա կաթողիկոս

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի Սիրիայի ծովեզրյան շրջան հովվապետական այցելությունը սկսվել է Լաթաքիայից։ Վեհափառ Հայրապետը Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ապա եկեղեցուն կից՝ «Արարատ» սրահում, հավաքված բազմությանն է փոխանցել իր հովվապետական օրհնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հալեպի «Գանձասար» օրաթերթը, նա ասել է. «Հարյուր տարի առաջ հայը Թուրքիայում մահ ու կոտորած տեսավ, իսկ Սիրիայում գտավ եղբայրական սեր ու համերաշխ գոյակցություն։ Սիրիահայ գաղութը կապված է իր երկրին։ Այն պիտի մնա, գոյատևի ու բարգավաճի»։

Այս առիթով սրտի խոսք է ասել Լաթաքիայի նահանգապետը՝ բարի գալուստ մաղթելով Վեհափառ Հայրապետին և շեշտելով, որ հայերը Սիրիան պաշտպանելու գործում առաջապահ դիրքում են գտնվում` տալով բազմաթիվ զոհեր:

Վեհափառ Հայրապետը թեմի առաջնորդ Գերշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանին պարգևել է օծման կարգին հարմար պանակե, իսկ սրբազան հայրը, առիթն առավել քաղցրացրել է` այդ օրվա համար պատրաստված հատուկ կարկանդակը կիսելով:

Օրաթերթի փոխանցմամբ` ուշագրավ է սիրիական լրատվամիջոցների մեծ մասնակցությունը Արամ Ա-ի այցելության լուսաբանման գործում։ Սիրիայում Վեհափառ Հայրապետի հովվապետական այցելությունը շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]