1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արտահերթ նիստ հրավիրելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը միացել է 14 պատգամավոր

Արտահերթ նիստ հրավիրելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը միացել է 14 
պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը ստորագրությամբ միացել է 14 պատգամավոր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց պատգամավորի օգնական Հակոբ Սիմինդրյանը, միանալու պատրաստակամություն է հայտնել ևս 5 պատգամավոր: «Օրինաց երկիր» խմբակցությունից ևս ասել են, որ կմիանան: Ձևաթուղթն արդեն ուղարկել ենք իրենց: Առաջիկա կես ժամվա ընթացքում կամբողջացնենք արդյունքները»,-ասաց Սիմինդրյանը:

Նա ասաց, որ եթե ձևաթուղթը վերցնելուց 24 ժամվա ընթացքում չհավաքվի 44 ստորագրություն, նիստը չի կայանա: Ստորագրելու ժամկետը լրանում է 17.00-ին:

Համաձայն ԱԺ Կանոնակարգ օրենքի` ԱԺ արտահերթ նիստ հնարավոր է հրավիրել, եթե նախաձեռնում է ՀՀ նախագահը, կառավարությունը կամ ԱԺ պատգամավորների 1/3-ը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]