Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանը դասախոսություն է կարդացել «Ռազմական պատմություն» ամառային դպրոցի ունկնդիրների համար

Սեյրան Օհանյանը դասախոսություն է կարդացել «Ռազմական պատմություն» 
ամառային դպրոցի ունկնդիրների համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 27-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է «Ռազմական պատմություն» խորագիրը կրող ամառային դպրոցի մի քանի տասնյակ ունկնդիրների հետ: Պաշտպանության նախարարը ունկնդիրների համար դասախոսություն է կարդացել՝ նվիրված հայկական բանակի կազմավորմանն ու Արցախյան ազատամարտի ռազմական գործողությունների առանձնահատկություններին: Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ նման հանդիպումները կդառնան ավանդական և կնպաստեն ռազմական պատմության ուսումնասիրմանն ու գիտական ընթացք տալուն:

«Հայկական բանակի առանձնահատկությունը կարելի է բաժանել 2 խմբի՝ ազգային և ռազմական: Ազգային բնույթի առանձնահատկությունները կայանում են նրանում, որ մենք կարողացել ենք հասնել հաջողությունների հայ ժողովրդի միասնության, ուժի, համախմբման միջոցով: Բանակում ձևավորվեց կառավարման համակարգ և ամրապնդվեց կարգապահությունը: Ինչ վերաբերում է ռազմական առանձնահատկություններին, թեպետ հայկական բանակը երիտասարդ էր և նոր էր ձևավորվում, սակայն մարտական բոլոր գործողությունները կազմակերպվել են համաձայն ռազմական գիտության ժամանակակից պահանջներին»,- ասել է պաշտպանության նախարարը ՝ հավելելով, որ Արցախյան հերոսամարտի ժամանակ շատ են եղել դեպքեր, երբ իրականություն է դարձել «փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու» գաղափարը, երբ դասակի կամ վաշտի ուժերով կարողացել են ծնկի բերել մի ամբողջ զորամասի: Այս առումով նախարարը կարևորել է հրամանատարների անձական օրինակն ու դիրքերի լավ իմացությունը: Խոսելով զինված ուժերի ժամանակակից մարտահրավերների մասին, նախարարը նշել է, որ այսօր հայկական բանակը գտնվում է բարեփոխումների ակտիվ փուլում և վերջին տարիներին բանակում ներդրված բարեփոխումները, նոր խնդիրների առաջադրումն ու դրանց իրականացումը միայն դրական ազդեցություն են ունեցել զինված ուժերի զարգացման վրա: Այս առումով շեշտվել է, որ բարեփոխումները լինելու են շարունակական:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դասախոսության ավարտին Սեյրան Օհանյանը պատասխանել է նաև ունկնդիրների հարցերին:

«Ռազմական պատմություն» խորագիրը կրող դասախոսության մեկնարկը տրվել էր հուլիսի 1-ին: Դասախոսությունների շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել հանդիպել ռազմական փորձագետների, պատմաբանների ու վերլուծաբանների: Ամառային դպրոցի նպատակն է ծանոթացնել երիտասարդներին հայ ռազմարվեստի և համաշխարհային ռազմական պատմության առանցքային հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]