Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարդկանց թույլ ֆիզիկական ակտիվությունը տարեկան 67,5 մլրդ դոլարի վնասներ Է պատճառում. գիտնականներ

Մարդկանց թույլ ֆիզիկական ակտիվությունը տարեկան 67,5 մլրդ դոլարի վնասներ Է պատճառում. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկանց ֆիզիկական ակտիվության պակասը համաշխարհային տնտեսությանը տարեկան 67,5 միլիարդ դոլարի վնասներ Է պատճառում, հաղորդում են Սիդնեյի համլսարանի գիտնականները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտության արդյունքների համաձայն, որի ժամանակ գիտնականներն ուսումնասիրել են մեկ միլիոն մարդու տվյալներ, 67,5 միլիարդ դոլարն այն վնասներն են, որոնք համաշխարհային տնտեսությունը կրում Է առողջապահության ծախսերի եւ աշխատանքի ընդհանուր արտադրողականության կորուստների պատճառով:    

Ինչպես Reutyers գործակալությանը նշել Է խմբի ղեկավար Մելոդի Դինգը Սիդնեյի համալսարանից, կորուստների մեծ մասը բաժին Է ընկնում հարուստ երկրներին, սակայն աղքատ պետությունների զարգացման համեմատ այս հիմնախնդիրը հրատապություն կստանա նաեւ այդ երկրներում:

Հետազոտողները նաեւ ցույց են տվել, որ նստակյաց ապրելակերպը մեծացնում Է շաքարախտի, քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների ռիսկը եւ տարեկան հանգեցնում Է հինգ միլիոն մարդու մահվան:   

Նորվեգիայի Սպորտի ինստիտուտի պրոֆեսոր Ուլֆ Էքելունդի խոսքով՝ նստակյաց ապրելակերպից վնասը փոխհատուցելու համար անհրաժեշտ Է օրական մեկ ժամ նվիրել ֆիզիկական ակտվությանը, օրինակ՝ քայլել ժամում 5,6 կիլոմետր արագությամբ  կամ հեծանիվ քշել ժամում 16 կիլոմետր արագությամբ:

Գիտնականի խոսքով՝ կարեւոր Է հենց մեծացնել ֆիզիկական ակտիվությունը. երկու խումբ մարդկանցից նստակյաց ապրելակերպի հետ կապված հիվանդությունների ռիսկը մեծ Է եղել նրանց մոտ, ովքեր նստած են անցկացրել օրական ութ ժամից պակաս, բայց ավելի քիչ են կատարել ինչ-ինչ վարժություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]