Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում ԱԳՆ-ից հեռացվել է 88 աշխատակից

Թուրքիայում ԱԳՆ-ից հեռացվել է 88 աշխատակից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում 88 մարդ զրկվել է աշխատանքից` հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու կասկածանքով: «Արմենպրես»-ը, վկայակոչելով ТАСС-ը, հաղորդում է, որ նման հայտարարություն է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ փորձել են ռազմական հեղաշրջում իրականացնել: Երկրի ղեկավարությունը հայտարարել է, որ ապստամբությունը ճնշվել է: Վերջին տվյալների համաձայն մահացել է 246 մարդ, իսկ 2185-ը վնասվածքներ են ստացել: Ինչպես նշել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, այդ օրվանից ի վեր երկրում ձերբակալվել է 13.000 մարդ, այդ թվում նաև` ոստիկաններ, դատավորներ, զինվորականներ: Աշխատանքից հեռացվել է ավելի քան 45.000 պետական աշխատող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am