Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բեքիր Բոզդաղը չի բացառել, որ ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը լքել է ԱՄՆ-ը

Բեքիր Բոզդաղը չի բացառել, որ ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը լքել է ԱՄՆ-ը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը չի բացառել, որ ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը լքել է Ամերիկայի Միացյալ Նահանգները: «Արմենպրես»-ը, վկայակոչելով ТАСС-ը, հաղորդում է, որ թուրք ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը, ով, ինչպես կարծում են Թուրքիայում, կապ ունի պետական հեղաշրջման փորձի հետ, կարող էր լքել ԱՄՆ-ը և ուղևորվել Ավստրալիա, Մեքսիկա, Կանադա կամ Եգիպտոս:

Թուրքիայի իշխանություններն արդեն Գյուլենին հանձնելու պաշտոնական հայտ են ներկայացրել Վաշինգտոնին: Այս շաբաթ ԱՄՆ են ծրագրում ժամանել Թուրքիայի ներքին գործերի նախարար Էվքան Ալան և արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:

Գյուլենը համարվում է չափավոր իսլամի գաղափարախոսության հիմնադիր: 1999թ. նա վտարվել է Թուրքիայից և ապրում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]