Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Apple-ը վաճառել Է թվով միլիարդերորդ iPhone-ը

Apple-ը վաճառել Է թվով միլիարդերորդ iPhone-ը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Apple կորպորացիան վաճառել Է թվով միլիարդերոդ iPhone սմարթֆոնը: Այս մասին ասված Է կորպորացիայի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության, մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթղթում նշված Է, որ սույն տեղեկատվությունը հայտնել Է Apple-ի առաջին ղեկավար Թիմ Քուկը: «Հուլիսի 28-ի առավոտյան Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ) աշխատակիցների հետ կայացած հանդիպմանը գործադիր տնօրեն Թիմ Քուկը հայտարարել Է, որ  Apple-ը վերջերս վաճառել Է միլիարդերորդ iPhone -ը»,- ասված Է այնտեղ:

«Անցյալ շաբաթ մենք կարեւոր փուլ հաղթահարեցինք, երբ վաճառեցինք միլիարդերորդ iPhone-ը,- նշել Է Քուկը:- Մենք երբեք չենք կողմնորոշվել դեպի քանակը, մենք միշտ փորձել ենք արտադրել լավագույն արտադրանքը, որն աշխարհն ավելի լավը կդարձնի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]