Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՊՊԾ գնդում գտնվող բուժաշխատողները շարունակում են մնալ նույն` պատանդի կարգավիճակում

ՊՊԾ գնդում գտնվող բուժաշխատողները շարունակում են մնալ նույն` պատանդի 
կարգավիճակում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ ոստիկանության պարեկապահակային գնդում գտնվող բուժաշխատողները շարունակում են մնալ նույն` պատանդի կարգավիճակում: «Արմենպրես»-ը ներկայացնում է նախարարության հայտարարությունը.

«Երեկվանից ոչ միայն Հայաստանի ամբողջ բժշկական հանրության, այլև բազմաթիվ քաղաքացիների, արտերկրի հեղինակավոր մասնագետների կողմից հնչեցին զինված խմբի անդամներին ուղղված բազում կոչեր` Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում պատանդ վերցված բուժաշխատողներին ազատ արձակելու մասին։ Դրանցում մեծ է շեշտադրումն այն գաղափարի, որ կատարված քայլը դուրս է մարդասիրության բոլոր սահմաններից և անընդունելի ողջ աշխարհում:

ՀՀ առողջապահության նախարարությունը, միանալով մեր բազմաթիվ քաղաքացիների և բժշկական հանրության հորդորներին, ևս մեկ անգամ կոչ է անում առանց որևէ նախապայմանի ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին:

Երեկ բուժակին ազատ արձակելու խոհեմ քայլը միայն դրական արձագանք է ստացել հանրության շրջանում։ Բայցև հանրությունը չի կարող ընդունել այն փաստը, որ ձեռք է բարձրացվում մարդասիրական առաքելություն իրականացնող մասնագետների նկատմամբ, ովքեր մեր երկրի համար ստեղծված լարված ու դժվարին այս օրերին գիշեր ու զօր, առանց տրտունջի, անկախ բոլոր հանգամանքներից  շարունակում են բարձրակարգ բժշկական օգնություն տրամադրել ինչպես բոլոր քաղաքացիներին, այնպես էլ` վիրավորումներ ստացած տուժածներին` պատվով կատարելով մասնագիտական իրենց պարտքը, հավատարիմ մնալով իրենց երդմանը:

Շարունակում ենք հորդորել և պահանջել ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին` առանց որևէ նախապայմանի: Եվ հնարավորություն ստեղծել, որպեսզի զինյալ խմբի հիվանդանոցային բուժման կարիք ունեցողներն այն ստանան պատշաճ պայմաններում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]