1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Facebook-ի լսարանը գերազանցել Է 1,71 միլիարդը

Facebook-ի լսարանը գերազանցել Է 1,71 միլիարդը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցի օգտատերերի թիվն ամբողջ աշխարհում գերազանցել Է 1,71 միլիարդը: Այս մասին ասված Է այդ ընկերության՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի՝ հուլիսի 27-ին հրապարակված  կորպորատիվ հաշվետվության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդվում Է փաստաթղթերում, այն մարդկանց թիվն, ովքեր սոցցանց են մտնում թեկուզեւ ամսական մեկ անգամ, մինչեւ այս տարվա հունիսի 30-ը կազմել Է 1,712 միլիարդ: Մեկ տարի առաջվա նույն հաշվետու ժամանակահատվածում այդ օգտատերերի թիվը 1,49 միլիարդ Էր, ավելացումը կազմել Է 15 տոկոս:     

Ըստ որում, ներկայումս մոտավորապես 1,1 միլիարդ մարդ Facebook Է մտնում ամեն օր: Սույն ցուցանիշն անցյալ տարվա երկրորդ եռամսյակի տվյալների համեմատությամբ ցուցադրել Է 17 տոկոսով աճ: Այն ժամանակ այդ օգտատերերի թվը 968 միլիոն Էր:

Հաշվետու ժամանակամիջոցում Facebook-ի հասույթը կազմել Է 6,43 միլիարդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 2,06 միլիարդ դոլար:

Կորպորատիվ տվյալների հրապարակումից հետո Facebook-ի բաժնետոմսերի գինն աճել Է 6,5 տոկոսով՝ մինչեւ 131,40 դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]