Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բժիշկներին պատանդ վերցնելը և պահելը միջազգայնորեն դատապարտելի է. փաստաբան

Բժիշկներին պատանդ վերցնելը և պահելը միջազգայնորեն դատապարտելի է. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատանդ վերցնելը և պահելը դասվում է ծանր հանցագործությունների շարքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 25-ին լրագրողների հանդիպման ժամանակ ՊՊԾ գնդում զինված խմբի կողմից պատանդ վերցնելու վերաբերյալ այս մասին նշեց փաստաբան Արմինե Ֆանյանը:

«Պատանդ վերցնելը և պահելը նախատեսված է քրեական օրենսգրքի 218 հոդվածով, որը դասվում է ծանր հանցագործությունների շարքին: Դա հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է և բավականին լուրջ պատիժ է սահմանում»,- ասաց Ֆանյանը: Նրա խոսքով՝ մարդասիրական գործառույթ իրականացնող սուբյեկտների պատանդ վերցնելու դատապարտումը միջազգային նորմերով է սահմանված:
«Անգամ պատերազմական գործողությունների ժամանակ  բժշկական օգնություն ցույց տվող մարդկանց պատանդ վերցնելը, նրանց կյանքը վտանգող որևէ գործողություն կատարելը արգելված է»,- ասաց փաստաբանը:
Հուլիսի 27-ին հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել:Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Ավելի ուշ զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, և բուժբրիգադի ժամանումից հետո պատանդ են վերցրել բուժաշխատողներին` «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկներ Նորայր Թևանյանին և Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին և բուժքույր Մալինա Մարգարյանին: Ավելի ուշ բուժակ Դավիթ Տոնոյանը ազատ է արձակվել: Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար: «Շտապօգնության» բժիշկներն առաջարկել են ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի վիրավոր անդամներին տեղափոխել հիվանդանոց, սակայն նրանք մերժել են: Զինված խմբի անդամները պահանջել են, որ Առողջապահության նախարարը ներկայանա և տեղում վիրահատություններ կազմակերպվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]