Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ-թեստի երկրորդ ստուգումը դրական արդյունք է տվել

 Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ-թեստի երկրորդ ստուգումը դրական արդյունք է տվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Լոնդոնի օլիմպիական խաղերում դոպինգ-թեստերի հերթական ստուգման արդյունքները: Դոպինգ-թեստ հանձնած մարզիկների ցուցակում եղել է նաև հայազգի Հռիփսիմե Խուրշուդյանն, ով առաջին ստուգման ժամանակ որակազրկվել էր:

Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի՝ նախկինում հայտնաբերված արգելված խթանիչը եղել է նաև 2-րդ ստուգման ժամանակ: Հռիփսիմե Խուրշուդյանը բացի որակազրկումից կարող է զրկվել նաև Լոնդոնի օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի լրատվության բաժինը:

Հրապարակված մարզիկների ցուցակում տեղ են զբաղեցրել Ռուսաստանի Ադրբեջանի, Ղազախստանի, Մոլդովայի, Թուրքիայի, Վրաստանի ու Բելառուսի ներկայացուցիչներ: Որակազրկված մարզիկների ցանկում կան օլիմպիական չեմպիոններ:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ չի անի ոչ մի հայտարարություն մինչև ամեն ինչ վերջնական պարզ չդառնա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]