Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թրամփը հնարավոր Է համարել, որ Ղրիմը Ռուսաստանինը ճանաչվի ընտրություններում հաղթելու դեպքում

Թրամփը հնարավոր Է համարել, որ Ղրիմը Ռուսաստանինը ճանաչվի 
ընտրություններում հաղթելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել Է ընտրություններում հաղթելու դեպքում Ղրիմը Ռուսաստանի մասը ճանաչելու, ինչպես նաեւ պատժամիջոցների վերացման հարցերը քննարկելու պատրաստակամության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այս մասին միլիարդատերը հայտարարել Է հուլիսի 27-ին Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել Է Politico-ն:

Բացի դրանից, Թրամփը նշել Է, որ եթե ինքը պետության ղեկավար դառնա, ապա Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունները կբարելավվեն, «քանի որ դրանք ավելի վատ  լինել չեն կարող»:

Հուլիսի 27-ին ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավար Բարաք Օբաման դեմոկրատներին կոչ Է արել վախենալու Դոնալդ Թրամփից եւ հաշվից չհանելու նրան: «Ես կարծում եմ՝ սարսափելի Է, երբ նախագահն անհրաժեշտ գիտելիքներ չունի եւ, կարծես, նույնիսկ հետաքրքրված Էլ չԷ ստանալու դրանք»,- հայտարարել Է նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]