Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Պարի Սեն Ժերմեն»-ն անակնկալ հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ

 «Պարի Սեն Ժերմեն»-ն անակնկալ հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի  «International Champions Cup» մրցաշարում տեղի է ունեցել  «Պարի Սեն Ժերմեն»-«Ռեալ Մադրիդ » հանդիպումը:

«Արմենպրես»-ը հաղորդում է, որ Ֆրանսիայի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնը կարողացել է անակնկալ հաղթանակի հասնել  «Չեմպիոնների լիգա»-ի գործող գավաթակրի նկատմամբ՝ 3-1 հաշվով:

Թիմերի միջև հանդիպման բոլոր գոլերը արձանագրվել են առաջին խաղակեսում: Մրցավեճի արդեն 2-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Պարի Սեն Ժերմեն »-ի ֆուտբոլիստ Նանիտամո Իկոնեն: Ֆրանսիական ակումբի կազմում հիանալի առաջին խաղակես անցկացրեց Թոմաս Մունեիեն, որը 35-րդ և 40-րդ րոպեներին իր հաշվին դուբլ գրանցեց և փարիզեցիների առավելությունը դարձրեց  խոշոր: Արքայական ակումբի կազմում հեղինակության գնդակն, առաջին կեսի ավարտին 11- մերտարանոց հարվածով հեղինակեց Մարսելոն: Հանդիպումը այդպես էլ ավարտվեց՝ 3-1 հաշվով: «Ռեալ»-ն առաջին խաղում պարտություն կրեց նոր մրցաշրջանին պատրաստվելիս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]