Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԳ նախարարի տեղակալը Լոռու մարզպետարանում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

 ԱԳ նախարարի տեղակալը Լոռու մարզպետարանում ներկայացրել է ՀՀ արտաքին 
քաղաքականության առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի` Հայաստանի մարզեր այցեր իրականացնելու հանձնարարականի շրջանակում հուլիսի 27-ին կայացել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Վանաձոր քաղաք և հանդիպումը Լոռու մարզպետարանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական ուղղությունները և խնդիրները, փոխհարաբերություններն անմիջական հարևանների, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ:

Աշոտ Հովակիմյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Սիրիական ճգնաժամին, ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված ՀՀ նախաձեռնություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]