Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բնապահպանության նախարարն ընդունել է KFW բանկի ներկայացուցիչներին

 Բնապահպանության նախարարն ընդունել է KFW բանկի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հուլիսի 28-ին ընդունել է KFW բանկի ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում KFW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Եվա Վիտտը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ  Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն պարոն Լարս Օերմանն ավարտում է իր լիազորությունները՝ փոխանցելով դրանք նորանշանակ տնօրեն Քլաուս Վայգելին:

ՀՀ բնապահպանության նախարարը, շնորհակալություն հայտնելով գործող տնօրեն Լարս Օերմանին և բարձր գնահատելով սերտ ու վստահելի համագործակցության փորձը, հույս է հայտնել, որ ձևավորված գործընկերային հարաբերությունները կշարունակվեն նաև Քլաուս Վայգելի տնօրինության ժամանակահատվածում:

Քլաուս Վայգելը շնորհակալություն է հայտնել մաղթանքի համար և շեշտել. «Ես բազմիցս լսել եմ ՀՀ բնապահպանության նախարարություն – KFW բանկ վստահելի համագործակցության մասին և կանեմ առավելագույնն այդ  կայուն հիմքերն ավելի ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ»:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ բնապահպանության նախարարության և KFW բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող  ընթացիկ  ծրագրերը:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին, մասնավորապես, Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի պահպանության և արդյունավետ կառավարման վերաբերյալ ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին, KFW բանկի ներկայացուցիչները նշել են, որ ներկայում տարվում են աշխատանքներ՝ որոնց արդյունքում առաջիկայում նախատեսվում է կնքել համագործակցության  պայմանագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]