Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը «խաղաղության մեկ շաբաթ» Է խնդրում Սիրիայում ահաբեկիչներին ընդդիմությունից զատելու համար

ԱՄՆ-ը «խաղաղության մեկ շաբաթ» Է խնդրում Սիրիայում ահաբեկիչներին ընդդիմությունից զատելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը Ռուսաստանին խնդրում Է Սիրիայում մեկ շաբաթով դադարեցնել ավիահարվածներն  ահաբեկիչներին՝ դրանց «Ախրար աշ Շամ» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումներից սահմանազատելու համար, որոնց Վաշինգտոնում չափավոր ընդդիմություն են համարում: Այս մասին գրել Է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:     

«ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավորովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի՝ հուլիսի 14 – 15-ը Մոսկվայում կայացած բանակցություններում եւ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակներում հուլիսի 26-ին տեղի ունեցած երկկողմ նախարարական հանդիպանը Միացյալ Նահանգների պատվիրակությունն առաջարկել Է յոթ օրով «խաղաղության ռեժիմ» սահմանել՝ ահաբեկչական խմբավորումներից չափավոր ընդդիմությանը սահմանազատելու համար»,- նշել Է հրատարակությունը:      

Վաշինգտոնի խնդրանքն այն Է, որ Ռուսաստանը մեկ շաբաթով դադարեցնի օդային գործողությունը, այդպես կվարվեն նաեւ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]