1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կյանքից հեռացել է լրագրող, վերլուծաբան Հարություն Խաչատրյանը

Կյանքից հեռացել է լրագրող, վերլուծաբան Հարություն Խաչատրյանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո հուլիսի 27-ին, 61 տարեկանում կյանքից հեռացել է «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի վերլուծաբան Հարություն Խաչատրյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հ. Խաչատրյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում եւ ուներ կենսաբանության գիտությունների թեկնածուի աստիճան:

Նա լրագրություն է եկել 1990-ականների սկզբում: Հ. Խաչատրյանը այն հեղինակների թվում էր, ովքեր աշխատում էին «դեպի արտաքին աշխարհ»՝ ճեղքելով Հայաստանի լրատվական շրջափակումը, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ (1991-1994 թթ.): Հ. Խաչատրյանը կանգնած է եղել «Նոյյան Տապան»-ի ստեղծման հիմքերում: Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներում էին Հայաստանի ներքաղաքական խնդիրները, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, Հայաստանի տնտեսական վիճակը եւ բարեփոխումները:

Հակամարտությունների լուծման վերաբերյալ Հ. Խաչատրյանի առավել հայտնի աշխատանքներից է ադրբեջանցի փորձագետ Ալի Աբասովի հետ համահեղինակած «Ղարաբաղյան հակամարտություն: Լուծման տարբերակները. գաղափարներ եւ իրականություն» գիրքը: Գիրքը ունեցել է երկու հրատարակություն եւ թարգմանվել է չորս լեզուներով:

Հ. Խաչատրյանը երկար տարիներ զբաղեցրել է «Նոյյան Տապանի» կողմից 1993 թ.-ից հրատարակվող "The Noyan Tapan Highlights" շաբաթաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Նա նաեւ եղել է Շվեդիայում հրատարակվող «Կենտրոնական Ասիա եւ Կովկաս» ամսագրի ներկայացուցիչը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: 

Հ. Խաչատրյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին ժամը 18.00 Արտաշիսյան 46/1 հասցեում գտնվող սգո սրահում: Վերջին հրաժեշտը կլինի հուլիսի 29-ին ժամը 13.00 նույն վայրից:

«Արմենպրես»-ի խմբագրակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում Հարություն Խաչատրյանի հարազատներին և մերձավորներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]