Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատգամավորն ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար ստորագրահավաք է նախաձեռնել

Պատգամավորն ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար ստորագրահավաք է նախաձեռնել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հրավիրել արտահերթ նիստ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ նախաձեռնել է ստորագրահավաք, անհրաժեշտ է առնվազն 44 պատգամավորի ստորագրություն նիստն անցկացնելու համար: Նրա խոսքով` մինչ այդ պահը ստորագրել են ինքն ու «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, անկախ պատգամավոր Ալեքսան Արզումանյանը միանալու ցանկություն է հայտնել: Պատգամավորն առաջարկում է արտահերթը նիստը հրավիրել հուլիսի 28-ին` ժամը 17:00-ին:

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն մեզ հետ զրույցում նշեց, որ ըստ Կանոնակարգ օրենքի, արտահերթ նիստ կարող է հրավիրվել, եթե նախաձեռնում է ՀՀ նախագահը, կառավարությունը կամ ԱԺ պատգամավորների 1/3-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]