Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Լևոն Բարսեղյանի կողմից սառը զենք կրելու դեպքի առթիվ

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել  Լևոն Բարսեղյանի կողմից  սառը զենք 
կրելու դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ Լևոն Բարսեղյանի կողմից սառը զենք կրելու վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում,  Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը, որտեղ նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել  է 18,8 սմ ընդհանուր երկարության՝ շեղբը` 8,5 սմ, ծալովի դանակ:  Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանությունը նշանակել է քրեագիտական փորձաքննություն։

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող բավարար հիմքեր՝ Շենգավիթի քննչական բաժնում հուլիսի 27-ին հարուցվել է քրեական գործ։ 

Քրեական գործով  բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով քննիչը որոշում է կայացրել Լ.Բարսեղյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։

Նախաքննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացվի  լրացուցիչ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]