Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Բագրատաշեն» սահմանային անցակետի շինաշխատանքները կավարտվեն օգոստոսի վերջին

«Բագրատաշեն» սահմանային անցակետի շինաշխատանքները կավարտվեն օգոստոսի վերջին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ՝ լինելով Ազատամուտ, Բաղանիս, Դեղձավան, Իջևան համայնքերում և «Բագրատաշեն» սահմանային անցակետում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

Կառավարության ղեկավարը նախ եղել է Ազատամուտում, որտեղ նրան են ներկայացրել համայնքի մանկապարտեզի այս տարեսկզբից մեկնարկած  վերակառուցման աշխատանքների ընթացքը: Աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներդրվել է 182 մլն. դրամ, իսկ համայնքի կողմից՝ 6.5 մլն: Ներկայում շենքում իրականացվում են  ներքին հարդարման աշխատանքներ, իսկ վերակառուցված մանկապարտեզը շահագործման կհանձվի մինչ տարեվերջ: Վարչապետը հանդիպել է նաև տեղի բնակչությանը, ծանոթացել նրանց խնդիրներին, պատասխանել հետաքրքրող հարցերին:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանն այցելել է Բաղանիս, որտեղ իրականացվում են խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներ: Զեկուցվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ»-ի կողմից 16 կիլոմետր երկարությամբ համակարգի վերակառուցման նպատակով հատկացվել է 263 մլն դրամ: Աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կլուծվի համայնքի խմելու ջրամատակարարման խնդիրը: Աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

Բաղանիսից վարչապետ Աբրահամյանն ուղևորվել է «Բագրատաշեն» սահմանային անցակետ՝ ծանոթացել կատարվող շինաշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այժմ ավարտին են հասցվել Բագրատաշենի անցակետի մասնաշենքերի կառուցապատման, ներքին և արտաքին հարդարման, կոմունիկացիոն աշխատանքները: Ակնկալվում է, որ նորակառույց անցակետի շինաշխատանքների վերջնական փուլն ավարտին կհասցվի օգոստոսի վերջին: Նոր անցակետում տեղադրված կլինեն ժամանակակակից զննող-հսկող սարքավորումներ։ Մարդկային միջամտությունը կհասցվի նվազագույնի, և քաղաքացիներն ու տնտեսվարող սուբյեկտները կկարողանան կարճ ժամանակահատվածում հատել անցակետը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ: Հովիկ Աբրահամյանը կարևորել է քաղաքացիների համար սահմանի հատման արդի պայմանների ստեղծումը, կուտակումների վերացումն ու բարձրորակ ծառայությունների մատուցումը:

Կառավարության ղեկավարը եղել է նաև մարզի Դեղձավան համայնքում, հետևել մթերման գործընթացին: Վարչապետին տեղեկացրել են, որ Դեղձավանից և նրան հարակից համայնքներից մթերվող միրգը միանգամից արտահանվում է, իսկ գյուղացիական տնտեսություններին վճարումները կատարվում են տեղում:

Այցի շրջանակում Հովիկ Աբրահամյանն այցելել է Իջևանում բնակվող Սահակյանների բազմազավակ ընտանիքին: Վեց զավակ ունեցող ընտանիքին ՀՀ կառավարության և Տավուշի մարզից մեծամասնական համակարգով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանի աջակցությամբ ձեռք է բերվել  նոր բնակարան:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]