1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանում բացվել է Սարգիս Խաչատուրյանի ծննդյան 130-ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում բացվել է Սարգիս Խաչատուրյանի ծննդյան 130-ամյակին նվիրված 
ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցել Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը: Ինչպես նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի ավագ գիտաշխատող Գոհար Չեմենյանը, այս ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվել են նկարչի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև հնդկական և պարսկական ընդօրինակություններ:

«Մեր նպատակն է սփյուռքահայ նկարիչների աշխատանքները պարբերաբար ցուցադրել, որպեսզի մեր երիտասարդ սերունդը ծանոթանա արտասահմանում ապրած և ստեղծագործած հայ նկարիչներին:Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունները իրենց արժանի տեղն են գտել Եվրոպայի, Ամերիկայի և Հնդկաստանի զանազան թանգարաններում»,- ասաց Չեմենյանը: Նրա խոսքով՝ Խաչատուրյանի ստեղծագործությունները յուրահատուկ ոճ ունեն:

«Սարգիս Խաչատուրյանի նկարներին հատուկ է լույսով ողողված լինելը: Այդ լույսը ստեղծում է  նրբերանգներ և գույներին տալիս է պայծառություն, որը բնորոշ է նրա ստեղծագործություններին»,-եզրափակեց Չեմենյանը:
 

Սարգիս Խաչատուրյանը ծնվել է 1886 թվականին: 1908-1911 թվականներին նկարիչը սովորել է Հռոմի Գեղարվեստի ակադեմիայում: 1916-1920 թվականներին նկարիչը ստեղծում է ավելի քան 500 բնանկար և գաղթականության թեմայով նկարներ: Դրանք ցուցադրվում են եվրոպական քաղաքներում՝ նպատակ ունենալով ներկայացնել հայ ժողովրդի ճակատագիրը:
1930-1933 թվականներին հայ նկարիչը ընդօրինակում է մոտ 150 որմնանկար, որոնք վկայում են Սեֆևյան դարաշրջանի արվեստում հայ նկարիչների վրձնի պատվավոր տեղի մասին:
1937-1940 թվականներին Հնդկաստանում նկարիչը ընդօրինակում է հնդկական որմնանկարներից ավելի քան 100, դրանցից մի քանի տասնյակ գտնվում է աշխարհի տարբեր թանգարաններում, իսկ զգալի մասը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]