Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԻՊ-ը դատապարտում է բուժանձնակազմի նկատմամբ ոտնձգության որևէ փորձ կամ հնարավորություն

ՄԻՊ-ը դատապարտում է բուժանձնակազմի նկատմամբ ոտնձգության որևէ փորձ կամ 
հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի համար մտահոգիչ են բուժանձնակազմին ՊՊԾ գնդի տարածքում պահելու վերաբերյալ տեղեկությունները: Այս մասին նշվում է ՄԻՊ աշխատակազմի` «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ: «Դատապարտելի է բժշկական օգնություն ցուցաբերող անձնակազմերի նկատմամբ անգամ ոտնձգության որևէ փորձ կամ նման հնարավորություն: Բժիշկներն իրականացնում են մարդկանց կյանքն ու առողջությունը փրկելու և դրանով հանդերձ՝ մարդասիրական բարձր առաքելություն: Այդ առաքելությունը միջազգային բոլոր պահանջներով ենթակա է անվերապահ պաշտպանության` առանց որևէ բացառության»,-ասված է գրառման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]