Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 28.07.2016

Սպասվող լրահոս. 28.07.2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ Ոստիկանության Երևանի ՊՊԾ գնդում տեղի ունեցող զարգացումները նոր ընթացք են ստանում: Նոր վիրավորներ, նոր պատանդներ, ամենօրյա հանրահավաք, երթեր, բերման ենթարկվածներ: Ի՞նչ հանգուցալուծում կստանան ծավալվող զարգացումները, ո՞րն է ելքը: Այսօր` հուլիսի 28-ին` ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, բնապահպան Կարինե Դանիելյանը և այլք կխոսեն երևանյան զարգացումներից: Իրավապահ մարմիններն էլ կշարունակեն տեղեկություններ հաղորդել տիրող իրավիճակի վերաբերյալ:

Մեկնարկում է «Միասին՝ հանուն Հայաստանի» ծրագիրը, որի մեկնարկի մասին կհայտարարեն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, «Առաքելություն արևելք»-ը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը և ԵՄ հայաստանյան պատվիրակությունը:  «Միասին՝ հանուն Հայաստանի» ծրագրի շրջանակում ստեղծվում է անվճար վեբ հարթակը, որը թույլ կտա տեղական համայնքներին և սփյուռքի ներկայացուցիչներին կապ հաստատել միմյանց հետ՝ համատեղ ջանքերով լուծել զարգացման խնդիրները և բարելավել Հայաստանում երեխաների իրավիճակը:

Արևմտահայերենը հայտնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «վտանգված լեզուների» շարքում: Ի՞նչ ճակատագիր է ունենալու արևմտահայերենը: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Լրագրողների հետ հանդիպմանը թեմային կանդրադառնա լեզվաբան Լավրենտի Միրզոյանը: 

Այսօր տեղի կունենա «Ունիսոն» ՀԿ-ի կողմից անցկացվող «Ես աշխատում եմ» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսի բացումը: Լուսանկարներում պատկերված են տարբեր ոլորտներում աշխատող և տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձինք: Այս ֆոտոցուցահանդեսով «Ունիսոն» ՀԿ-ն եզրափակում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով»  ծրագիրը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]