1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թրամփն անհրաժեշտ գիտելքիներ չունի նախագահ դառնալու համար. Օբամա

Թրամփն անհրաժեշտ գիտելքիներ չունի նախագահ դառնալու համար. Օբամա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարծում Է, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփը բավականաչափ գիտելիքներ չունի երկիրը գլխավորելու համար: Այս մասին նա հայտարարել Է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Պատասխանելով այն հարցին, թե «իրեն վախեցնում Է արդյոք այն փաստը, որ Թրամփը միջուկային կոդերը տնօրինելու հնարավորություն ստանա», Օբաման պատասխանել Է. «Ինչ որ ինձ  վախեցնում Է, դա նախագահն Է, որը չգիտե այն, ինչ անհրաժեշտ Է, եւ հետաքրքրված Էլ չԷ իմանալու դա»:  

«Երբ ես լսում են նրա ելույթները մամուլի ասուլիսներում եւ բանավեճերի ժամանակ, (ապա հասկանալի Է դառնում, որ) ամբողջությամբ վերցված բազային գիտելիքներ աշխարհի մասին, այն մասին, թե ինչ Է միջուկային տրիադան կամ  որտեղ են գտնվում այս կամ այն երկրները, կամ թե մահմեդական աշխարհում ինչ տարբերություն կա սուննիների եւ շիաների միջեւ. սրանք այն բաներն են, որ նա չգիտե եւ որոնց վրա, կարծես, շատ ժամանակ չի Էլ ծախսում՝ փորձելով իմանալ»,- կարծում Է նախագահը:  

Օբաման հուլիսի 27-ին Ֆիլադելֆիայում ելույթ կունենա Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում՝ պաշտպանելով նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որը հուլիսի 26-ին պաշտոնապես առաջադրվել Է նախագահի պաշտոնի՝ դեմոկրատների թեկնածու նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]