Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԽ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումից առաջընթացի ակնկալիք ունեն

ՄԽ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր 
հանդիպումից առաջընթացի ակնկալիք ունեն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կարձանագրվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հանդես է եկել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Վիեննայի և Պետերբուրգի հանդիպումները դեր են խաղացել հարաբերական կայունության և շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազման հարցում: Նախագահների ակնկալվող հանդիպումը պետք է ցույց տա կողմերի պատրաստակամությունը հրադադարի ռեժիմը պահպանելու հարցում: Մենք նաև ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը կնպաստի բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելուն, ինչպես նաև թույլ կտա շարունակել կողմերի միջև լարվածության թուլացմանն ուղղված աշխատանքները: Ակնկալում ենք, որ կողմերը հավատարիմ կմնան հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ նախագահների կողմից արտահայտած պատրաստակամությանը»,- ասել է Ուորլիքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]