1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սոցհարցումը ցույց Է տվել, թե Վրաստանի որքան քաղաքացիներ են ցանկանում հարաբերություններ պահպանել ՌԴ-ի հետ

Սոցհարցումը ցույց Է տվել, թե Վրաստանի որքան քաղաքացիներ են ցանկանում հարաբերություններ պահպանել ՌԴ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վրաստանի քաղաքացիների գրեթե կեսը կարծում Է, որ երկիրը պետք Է պահպանի արեւմտամետ ուղեգիծը, բայց նաեւ լավ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ, հետեւում Է հարցման տվյալներից, որը կատարել Է ԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտը (NDI), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարցման մասնակիցների 48 տոկոսի կարծիքով՝ Վրաստանը պետք Է ունենա արեւմտամետ ուղեգիծ եւ միեւնույն ժամանակ լավ հարաբերություններ պահպանի Ռուսաստանի հետ: Մարտ ամսին այս հարցին դրականորեն Է պատասխանել հարցվածների 52 տոկոսը:  

Հարցման տվյալների համաձայն՝ հարցվածների 72 տոկոսը հավանություն Է տալիս ԵՄ-ին երկրի անդամակցությանը, ըստ որում 64 տոկոսը կարծում Է, որ Եվրամիության հետ այցագրային ռեժիմի ազատականացումը մեծ օգուտ կբերի: ՆԱՏՕ-ին ինտեգրացվելուն հավանություն Է տալիս հարցման մասնակիցների 68 տոկոսը:  

Պատասխանելով այն հարցին, թե որ արտաքին քաղաքական ուղեգիծն ավելի շատ օգուտ կբերի երկրին, 53 տոկոսը պատասխանել Է, որ օգուտ կբերի անդամակցությունը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին, իսկ 29 տոկոսը նշել Է, որ երկիրն օգուտ կստանա՝ հրաժարվելով եվրոպական եւ եվրաատլանտյան ուղուց՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման փոխարեն:      

Սոցիոլոգիական հետազոտությունը Վրաստանում անցկացվել Է ընթացիկ տարվա  հունիսի 8-ից մինչեւ հուլիսի 6-ը: Հարցմանը մասնակցել Է ավելի քան 4 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]