Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետախույզները սկսել են հատուկ պարապմունքները

 Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետախույզները սկսել են հատուկ պարապմունքները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հետախուզական ստորաբաժանման զինծառայողները «Փամբակ» լեռնային ուսումնական կենտրոնում իրականցրել են 100 կմ զորաշարժ և սկսել են հատուկ պարապմունքները: Պարապմունքները կանցկացվեն մինչև օգոստոսի կեսերը: Ուսումնական վարժանքներում ներգրավված է ավելի քան 300 հետախույզ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունից:

Հետախույզների գործողությունները կդիտարկվեն անօդաչու սարքերի միջոցով: Ուսումնական վարժանքների ընթացքում մասնակիցները կփորձեն հաղթահարել ալպյան հանգույցները և լեռնային բարդ տեղանքները` օգտագործելով համապատասխան օժանդակ սարքավորումներ և միջոցներ:

Հետախույզների վարժանքների կարևոր փուլերից է կրակային պատրաստությունը: Զինվորները նաև կվարժվեն լեռնային տարածքներում մարտեր իրականացնելու հմտություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]